▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկյանի տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ հանցավոր արարքի առկայությունը ստուգելու. դատախազություն

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

armtimes.com-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Պապիկյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց իր վերաբերյալ մամուլի հրապարակմանը՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորելով պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ:

Մամուլի հրապարակումը վերաբերում է Պապիկյանի՝ բանակում ծառայելու տարիներին նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, որը ընթացքում, ըստ հրապարակման, Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, որի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ ազատ արձակվել:

Կարդացեք նաև՝ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը

Կարդացեք նաև՝  Սուրեն Պապիկյանը՝ դատված լինելու և դա թաքցնելու տեղեկության մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին