700 հոգուց բաղկացած պարեկային ծառայությունը գործի կանցնի եկող տարվա առաջին եռամսյակի ավարտին։
«Հնգամսյա դասընթացին մասնակցում են ոչ միայն ոստիկաններ, այլև քաղաքացիական անձինք։
Մրցույթին մասնակցում է 770 հոգի, որոնցից 700-ը կանցնեն վերապատրաստում»,- կառավարության նիստին նշում է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Կառավարությունը գումար կհատկացվի պարեկային ծառայության համար նախատեսված մեքենաների և զենքի գնման համար․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելում է.
«Պարեկային ծառայողները զինված են լինելու նոր տեսակի զենքով և տեխնիկական վերջին հնարավորություններով զինված մեքենաներով։ Գործելու է նաև օպերատիվ կառավարման կենտրոն»։
Պարեկային ծառայության մեքենաներից 10-ը կգործարկվեն արդեն նոյեմբերի 1-ին՝ ուսումնական նպատակով, իսկ 140-ը քաղաքում կլինեն դեկտեմբերին։
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում


