▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները հսկում են, որ Երեւան֊Արտաշատ ճանապարհին Փաշինյանը համակիրների հետ հեծանիվ վարի

Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել հերթական հեծանվային զբոսանքից։ Այս անգամ մայրաքաղաքից բացի, հեծանվավարել են նաև Արարատում։

«Այսօր տեղի ունեցավ մեր 9-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում եւ Արարատի մարզում։ Կեցցե՛ հեծանիվը», - գրել է նա։

Տեսանյութում երևում է, թե ինչպե՞ս են պարեկները հսկում, որ Երեւան֊Արտաշատ ճանապարհին Փաշինյանը համակիրների հետ հեծանիվ վարի։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:
ՀՀ իշխանության քաղաքական երկչոտությունն ու իրադրությանը համարժեք չարձագանքելու վարքագիծը բերել է նրան, որ տարիներ առաջ զավեշտալի, անլուրջ, որևէ հեռանկար չունեցող ադրբեջական քարոզչական հնարքները վերածվում են քաղաքական պահանջների:
Տեղի կառավարիչն իր «հեծանվային դիվանագիտության» միջոցով հանրությանը նախապատրաստում է նոր արհավիրքի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին