▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկների «հոգևոր հայրը»՝ Դանիել Իոաննիսյանը, էլեկտրաշոկով սպառնացել է քրոջը, ապա տնից դուրս հանել

ՕրագիրՆյուզ-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, 3 օր առաջ արտասովոր դեպք է տեղի ունեցել Դավիթաշենում։
«Պարեկների «հոգևոր հայր» համարվող Դանիել Իոաննիսյանը էլեկտրաշոկով հարձակվել և տնից վռնդել է սեփական քրոջը։

Աղմուկի վրա դուրս եկած հարևանների պատմելով՝ կոնֆլիկտը սկսել է նրանից, որ Դանիելի քույրը տանը ծխել է, ինչին Դանիել Իոաննիսյանը չափազանց բուռն է արձագանքել։

Քաշքշուկն ու իրարանցումը մասամբ հարթվել են ոստիկանների ժամանմամբ, բայց ի պատիվ իրենց՝ նրանք պաշտպանել են ոչ թե իրենց «հոգևոր հորը», այլ «հոգևոր հորաքրոջը»։

Փորձեցինք կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ, բայց նա զանգերին չի պատասխանում»,-գրում է սկզբնաղբյուրը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին