▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի խոսքով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

«Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է»։

Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգևատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռքբերված երկրորդ նկարում։ Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։

Սա է նոր իշխանությունների դիմագիծը՝ եթերով դատարկաբանել, բայց տակից գործել ինչպես հարմար է։ Թե քանի այսպիսի կարգադրություն չի հրապարակվել այս ընթացքում միայն կարելի է ենթադրել։

Հ.Գ. Իմ տեղեկություններով սա ընդամենը եռամսյակային պարգևատրման բաժինն է այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են պարգևավճարը ստանալ ամիս առ ամիս։ Ինչպես նախորդ 2.3 միլիոնանոց մեկ հոգուն տրված պարգևավճարը, այս ցանկում աստղաբաշխական թվեր չկան և բուն ֆոնդի կամ տրամադրման մասին ասելիք չունեմ, պարզապես ամոթալի, ոչ թափանցիկ գործելաոճ է, որը բնականաբար չի կարող չվերհանվել իմ կողմից»,- գրել է Խաժակյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին