Այսօր Փարիզ-Երևան չվերթն իրականացվել է մեկ ժամ ուշացումով:
Asekose.am-ի տեղեկություններով թռիչքից առաջ ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են քրեական ենթամշակույթի հայ ներկայացուցիչներից մեկին՝ նրան իջեցնելով ինքնաթիռից:

Արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաքից Երևան չվերթ կատարող ինքնաթիռն ուշացումով է օդ բարձրացել:
ՀՀ ոստիկանությունից փորձեցինք պարզել, թե արդյո՞ ք գործողությունը կատարվել է Ինտերպոլի կողմից՝ հայկական կողմի միջնորդությամբ. մեզ պատասխանեցին, որ տեղյակ չեն դեպքից ու , բնականաբար, մանրամասներին:
Փարիզ-Երևան թռիչքի հետաձգման մասին փորձեցինք ճշտում մտցնել Air France-ի հայկական գրասենյակից, սակայն մեր զանգերն անպատասպան մնացին:


