▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարո′ն Աշոտյան, վախենում եմ ամբողջ ճշմարտությունն ասեմ, Դուք հոգեբանի կարիք ունենաք. Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետին հարցրեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել եք, որ նախկին իշխանությունները միայն հող հանձնելու շուրջ են բանակցել։ Իմ գրավոր հարցմանը պատասխանել եք, թե բանակցային գործընթացի գաղտնիության պատճառով չեք կարող նշել, թե բանակցային ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը»։ Աշոտյանը խնդրեց հարցին պատասխանել բանավոր։

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը պատասխանեց. «ԼՂ հարցով բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ հստակ երաշխավորեր Արցախի կարգավիճակը։ Եվ դուք դա գիտեք։ Վերջին տարիներին ԼՂ հարցը ավելի ու ավելի մի կողմ է մղվել։ Այն պահին,երբ ես ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Միայն նշված է, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»։

«Ես ասել և կրկնում եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին