ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետեւ ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարեւանի օգնությամբ, որը դիմել է դատարան եւ դատարանը որպես հայցի բավարարում՝ կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարաձակ կապ չունի»,- ասել է Մարությանը եւ հավելել, որ քաղաքապետարանը ցանկանում է օր առաջ ազատվել կիսակառույց շինություններից, որպեսզի փոշին քաղաքից անհետանա։
Մանրամասները` տեսանյութում: |
Կարդացեք նաև՝ Շեյխը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Մարությանը հիասթափեցրել իրենց