▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Ջեմալի ուղեղը միացել է հումանիզմին, բայց ենթագիտակցությունը չի միացել

Պարոն ջեմալը Ցեղասպանությունը ճանաչելով՝ իր պապին էլ արդեն ոճրագործ է անաչում, ուրեմն ինչու՞ պիտի ոճրագործին սպանողին ավազակ անվանի, առավել ևս այն ոճրագործին, որին ռազմական դատարանն է մահվան դատապարտել: Ոճրագործին սպանողը մի դեպքում մարդկությունը փրկել է ոճրագրործի հերթական ոճրագործություններից, մյուս դեպքում՝ իրականացրել է փախած ոճրագործի դատավճիռը: Կարիք չկա ՛՛մեծ պապին սպանողին խափահարել՛՛, բայց ոճրագործին սպանողին առավել ևս կարիք չա ավազակախումբ անվանել: Սրանք հենց այն դեպքերն են, երբ մարդը հաճախ չի վերահսկում իր մտածողությունը և վերբալ մակարդակում բացահայտում է թաքցնել ցանկացածը: Պարոն Ջեմալի ուղեղը միացել է հումանիզմին, բայց ենթագիտակցությունը չի միացել: Նա, իհարկե, իր ազգանունը չի փոխել, որովհետև Թուրքիայում ա/ այդ ագանունը կրող ուղիղ ժառանգն արտոնյալ է և մասամբ պաշտպանված, բ/ կարող է հասարակայնորեն որոշ ՛՛կոկետություն՛՛ անել ՝ ՛՛ես տարբեր Ջեմալ եմ՛՛, գ/ ակդ ազգանունն է նրա հանրայնացմանը նրբերանգ հաղորդում: Նա մասնավորեցրե՞լ է իր պապի խաղացած դերը, իր ընտանեկան հիշողությունը Ցեղասպանության իրաղության մասին և իր պապի դերի մասին ներկայացրե՞լ է /անկախ այն բանից, այդ հիշողությունը դատապարտու՞մ, թե՞ հավանություն է տալիս/: Իհարկե, դա անել/չանելը նրա իրավունքն է, բայց նրա պապի զոհերի ժառանգները իր պապի գործածի նկատմամբ նրանից առնվազն իրական ապաշխարհանքի սպասում ունեն, ոչ թե լրագրողի խորհրդածություններ: Որպես լրագրող՝ նա իր երկրի, իր հասարակության, ժողովուրդ դարձող իր ցեղակիցների մեջ դրական փոփոխություններ է ուզում, բայց ի?նչ և ինչպե՞ս է ուզում Ջեմալի թոռ Հասան Ջեմալը: Ի դեպ, ՛՛Հասան՛՛ անունը սուննի թուրքերի համար առանձնապես ցանկալի անուն չէ, արդյո՞ք նրա հայրն է այդ անունն ընտրել՝ թերևս քեմալականների իշխանության շրջանում որոշ ընդդիմադիր հայացքներ ունենալով: Չէ՞ որ Քեմալն էլ չէր պատրաստվում խնայել Հասանի պապ Ջեմալին: Հասան ջեմալին պետք է առաջարկել գրել իր ընտանքի ապրումները՝ անկախ նրանից, ինքը հավանու՞մ է դրանք, թե՞ մերժում: Անկեղծ գրել: Այ դա կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել թե Թուրքիայում, թե Հայաստանում: Կկամենա՞, կկարողանա՞...

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին