▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Փաշինյան, սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ասաց՝ ուզում է պատասխան ստանալ անձամբ վարչապետից և ոչ թե նրա խոսնակից

«Պարո՛ն Փաշինյան, սա հանրային պահա՞նջ է, թե՞ ոչ» հարց բարձրացրեց Նաիրա Զոհրաբյանը և թվարկեց բոլոր այն կառույցներն ու անձանց, ովքեր այս պահին միացել են վարչապետի հրաժարականի պահանջին

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերից երկուսը, պահանջում են Հայաստանի արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, պահանջել է Հանրապետության նախագահը, այսօր՝ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Առաջին կաթողիկոսը պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, օր առաջ հրաժարականի պահանջով հանդես է եկել ԳԱԱ-ն իր ողջ գիտական խորհրդով, հրաժարականի պահանջով հանդես է եկել ԵՊՀ-ն, մտավորականների մեծ մասը, տեղի են ունենում բողոքի աննախադեպ ակցիաներ, հենց այս պահին Հանրապետության տարածքում ապակենտրոն ակցիաներ են տեղի ունենում հրաժարականի պահանջով։ Այդ հրաժարականի պահանջին միանում են մեր այն հայրենակիցները, ովքեր կորցրել են իրենց զավակներին և հասկանալի պատճառներով չեն կարող լինել հրապարակում»,-նշեց Զոհրաբյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին