▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Փաշինյան, շարունակեք Մարությանին համարել արդյունավետ կառավարիչ և կրե՛ք դրանց հետևանքները»․ Խաժակյան

Քանի դեռ վարչապետ Փաշինյանը հարցնում է, թե ինչո՞ւ է Հայաստանը Doing Business վարկանիշային աղյուսակում նահանջել 6 հորիզոնականով, ես նայում եմ զեկույցը և բարկությամբ հիշում ահազանգերս առ այն, որ շինթույլտվությունների ուշացումը հաշվարկվելու է այս շրջանակներում և բացասաբար ազդելու ՀՀ վարկանիշի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այսպես ստորև բերված պատկերներում կարող եք տեսնել, թե այս տարվա զեկույցում ինչպես է Հայաստանը գահավիժել շինարարական թույլտվությունների տրման հարցում ինչը ի թիվս այլ գործոնների իր էական ազդեցությունն է ունեցել վարկանիշի վրա: Նշեմ, որ այս ցուցանիշը Հայաստանում չափվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունների վրա:

2018թ. (2017)- 89 միավոր

2019թ. (2018)- 98 միավոր

2020թ. (2019)- 62 միավոր

Պարոն Փաշինյան շարունակեք Մարությանին համարել արդյունավետ կառավարիչ, շարունակեք հովանավորել իր ձախողումները և կրե՛ք դրանց հետևանքները»,-նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին