▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Սահակյան, ես Ձեզանից դժգոհ եմ. ելույթիս մասին իմացել եմ 15 րոպե առաջ

ԱԺ  այսօրվա նիստում քննարկվում է «Հաշվապահական հաշվառումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Խմբակցությունները ներկայացնում են իրենց դիրքորոշումը նախագծերի վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախքան ելույթը սկսելը՝ դժգոհություն հայտնեց՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին.

«Ես դժգոհ եմ Ձեզանից, պարոն Սահակյան՝ այն կապակցությամբ, որ  Դուք,  փաստորեն, արտահերթ նիստում անավարտ մնացած հարցի քննարկումը առանց որևէ հիմնավորման և առանց տեղեկացնելու տեղափոխել եք հերթական նիստ: Ես դրա մասին չեմ զգուշացվել, ուրբաթ օրը մենք ունեցել ենք քննարկում օրակարգի վերաբերյալ, Դուք տեղյակ չեք պահել դրա մասին, ես իմացել եմ, որ պետք է ելույթ ունենամ նիստից 15 րոպե առաջ: Խնդրում եմ հաջորդ անգամ այսպիսի անհարմար վիճակի մեջ չդնել»:

Անդրադառնալով նախագծին՝ Լևոն Զուրաբյանը նշեց.

«Աուդիտի նշանակությունը  Հայաստանում ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում: Ընդհանրապես միջազգային փորձը հուշում է, այն տնտեսություններն են  զարգանում, որտեղ ձեռնարկությունները գտնվում են լրջագույն հանրային վերահսկողության ներքո: Ամերիկյան մեծ դեպրեսիան տեղի ունեցավ այն պատճառով որ չկային հանրային վերահսկողության լրջագույն մեխանիզմներ»:  

Ըստ պատգամավորի՝  Հայաստանում կորպորատիվ իրավունքը լրջորեն չի գործում:

«Մենք չունենք ձևավորված ինստիտուտներ, չունենք բիզնես՝ հիմնված կորպորատիվ հիմքերի վրա, ուստի թեև ձևականորեն ունենք պետական ինստիտուտներ, որոնք վերահսկում են հանրային կորպորացիաները, իրականում հիմնական բիզնեսը կատարվում է այլ ֆորմատներով»:

ԱԺ նիստին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին