▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի. Փաշինյանը կատակեց

 

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ զվարճալի բավանեճ տեղի ունեցավ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ օրինագիծը ներկայացող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

Ի պատասխան պաշտպանության նախարարն ասաց. «Ես կողմնակից եմ, ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ եւ չորրորդ երեխաների ծնունդին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրան կրկին կատակով արձագանքեց Փաշինյանը. «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդ հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ, եթե իհարկե, ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»:

Կառավարության նիստը ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝

«Կառավարության անդամներից ովքե՞ր ունեն 2,3,4 երեխա». Նիկոլ Փաշինյանի հարցումը կառավարության նիստին

 

Բարեգործության անվան տակ կաշառք տալու համար հնարավոր է 3-6 տարվա ազատազրկում նախատեսվի

Մինչև վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից. Արդարադատության փոխնախարարը՝ համաներման մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին