▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

«Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց:

Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ:

Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... կարող եմ շարունակել անվերջ...

...ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար:

Տիկնայք եւ պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից, եւ հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով...

Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»,- նշել է նա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին