▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոն Զելենսկի, մեր դեմ կիրառվել է ձեր մատակարարած ֆոսֆորային զենքը». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկուն
Պարոն նախագահ, Հայաստան այցի դեպքում ի՞նչ ունեք ասելու ՀՀ համար ցավոտ 2020 թվականի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են ձեր երկրից մատակարարված զենքեր, ընդ որում միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զենքեր։
Ի՞նչ ունեք ասելու 2023 թվականին իրենց հայրենի տունը լքած, էթնիկ զտման ենթարկված արցախահայությանը, ում զգալի մասը ցեղասպանվել ու զոհվել է այդ օրերին։
Եթե հայ ազգի ու ժողովրդի համար ճակատագրական այդ դիպվածների հետ կապված բան չունեք ասելու, այցելելո՞ւ եք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր։
Եթե ոչ, ապա հայ ժողովրդի համար ձեր այցը սոսկ քաղաքական է, որից հայերս կուշտ ենք։
Ամենայն հարգանքով ուկրաինացի ընկերներիս և ժողովրդի հանդեպ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին