▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարուհի Ռոզել Ֆեդորովան «Հովազ» պարով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը

Մարտի 9-ին Ծաղկաձորում կայացավ «Retro & New Street» պարի մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի հայտնի պարային խմբերը:

 

9-12 տարիքային խմբում առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 11-ամյա հաղորդավարուհի, պարուհի Ռոզել Ֆեդորովան՝ իր «Հովազ» մենապարով:

Ռոզելը պարում է 3 տարեկանից: Փոքրիկ պարուհու համար մրցույթներին 1-ին հորիզոնական զբաղեցնելը բարի ավանդույթ է դարձել:

2013թ.-ին «Նոր շունչ» պարի մրցույթում հայկական-ժողովրդական  և «Հովազ» պարով նա գրավել է 1-ին տեղը: Նույն թվականին, «Վիվաթ Գավաթ» մրցույթի շրջանակներում Ռոզելը գնչուական պարով կրկին զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Ռոզել Ֆեդորովան երազում է դառնալ աշխարհահռչակ պրոֆեսիոնալ պարուհի, ուզում է նմանվել աշխարհառչակ մոդել Նաոմի Քեմբլին:

Թեև համարում եմ, որ մրցույթներին ամենակարևորը մասնակցությունն է, տպավորիչ ելույթով ներկայանալը, սակայն պատվավոր հորիզոնական զբղեցնելը ոչ պակաս կարևոր ու հաճելի է: Երբ գնահատում են աշխատանքդ ու հաղթողի կոչում են շնորհում, դա պարտավորեցնում է, որ էլ ավելի լավ ներկայանաս հետագա ելույթներում»,- ավելացնում է Ռոզելը:

 Ռոզելը տևական ժամանակ նաև աշխատել է հեռուստատեսւոթյուններից մեկում, որպես հաղորդավարուհի, և վստահեցնում է, որ առաջիկայում կրկին կվերադառնա մեծ էկրան:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Ռոզել Ֆեդորովան Թուրքիայում տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում ևս զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, որի շրջանակներում Ռոզելը ներկայացրել է «Զանգեզուր» պարը:

 

Հեղինակ՝ Կարինե Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին