▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր կուտակային համակարգը հղի է դժվարություններով. փաստում է միջազգային փորձը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Սահմանադրական դատարանում ներկայացրեց նաև Պարտադիր կուտակային համակարգի ներդրման փորձը տարբեր երկրներում՝ շեշտելով դրա բացասական հետևանքները.

«Միջազգային փորձի տվյալները  փաստում են, որ պարտադիր կուտակային համակարգը հղի է լուրջ դժվարություններով: Դրանցով պայմանավորված՝ Արգենտինան և Հունգարիան ամբողջության հրաժարվել են  այս համակարգից: Իսկ Բոլիվիան  այդ ուղղությամբ է ընթանում: Նիկարագուան 2000  թվականին օրենքն ընդունելուց հետո 2004 թվականին որոշեց չկիրառել՝ նկատի ունենալով բարձր ծախսերը և աշխատողների՝  համակարգին մասնակցության ցածր մասնակցությունը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ 2008-2011 թվականների ընթացքում մին շարք երկրներ՝ Լեհաստանը, Սլովակինան, Լիտվան, Էստոնիան ևս վերանայել  են պարտադիր կուտակային համակարգը: Ժամանակավորապես կասեցրել են պարտադիր պահումները:

«2000 թվականի սկզբում  ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը փորձեց փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել, սակայն հասարակությունը դեմ եղավ և փորձը ձախողվեց»,- նշեց Արծվիկ Մինասյանը:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին