«ՉԻ» տեղեկություններով՝ այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրը փակ է լինելու։ «Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները՝ նշելու իրենց «հաղթանակը» վերջին ընտրություններում։ Խրախճանքին մասնակցելու հրավեր են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն՝ շարքայիններն ու «թաղի տղաները» չեն լինելու քեֆին։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ քեֆ-ուրախությանը մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» : Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Փարվանայում» նշելու են հաղթանակը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet