Աժ-ում քննարկվում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով այս ծառայությունների սպառողը միայն ՀՀ քաղաքացին չպետք է լինի:
«Հիմնական նպատակը` սպառում ապահովել տեղի բնակչության միջոցով` սխալ է, ուստի պահանջվում է որակյալ ծառայությունների մի ամբողջ փունջ»,-խոսքում ասաց պատգամավորը:
Ի տարբերություն Խոսրով Հարությունյանի` Արծվիկ Մինասյանը դեմ է և' փնջին, և' երևույթին.
«Երևույթի դեմ չեք կարողանում պայքարել, որոշել եք բարձր գումար պահանջել, որ պետբյուջե գումար գա.պարզ բազար: Պետք է սահմանափակվի խաղատների բիզնեսը»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը: