ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Կրկին հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պարզունակ մտավարժանքներով, փորձում են շեղել Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը: Այդպես չհասկանալով ու օրվա տերերին դուր գալու մղումով էլ կործանարար պատերազմի առաջ կանգնեցրին, Արցախի ահռելի հատվածը հանձնեցին, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձան, Հայաստանի տարածքներն օկուպացիայի բաժին դարձրին և այլն: Դրանք այն տեսակն են, ում լրջախոհության, իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու խնդիրները չեն հուզում: Հենց այդ ցինիզմը, անլրջությունն ու մորթապաշտությունն է Նիկոլի հենարանը: Միակ հարցը, որ պետք է տային 3-րդ նախագահին, դա այն էր, թե ինչպե՞ս և ո՞ր մեխանիզմով պետք է կապիտուլացված վիճակից վեր կանգնենք ու օգտագործենք դեռևս առկա հնարավորությունները` ի շահ Հայաստանի ու Արցախի: Այս հարցի փոխարեն, նիկոլապատկան (և ոչ այդքան) տարբեր կերպարներ, շարունակում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Մի հարց ունեմ այդ տեսակին. դուք օրվա փողից բացի, ուրիշ Հայրենիք ունե՞ք: Հ. Գ. Չի վերաբերում մի շարք վերլուծաբանների, ովքեր գուցե ավելին էին սպասում Սերժ Սարգսյանի հարցազրույցից, բայց գիտակցում են, որ քաղաքականությունն իր չգրված կանոններն ունի, որ պետք է պահես հանուն քո ժողովրդի»: |
«Պարզունակ մտավարժանքներով փորձում են շեղել Սերժ Սարգսյանի հարցազրույցը». Արտակ Զաքարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet