▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց մի շենքը քաղաքապետինն ա, մյուսը` նախկին մարզպետինը. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է: Նա հանդիպում է տեղի բնակիչներին։ Ջերմուկի կենտրոնական հրապարակում վարչապետին դիմավորեցին տեղի բնակիչները՝ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով, ապա քայլերթով շարժվեցին Նիկոլ Փաշինյանի ծառայողական մեքենայի հետեւից՝ դեպի քաղաքապետարան։ Բնակիչները վրդովված են, նրանք ուզում էին, որ վարչապետը երկար մնա իրենց հետ հարցը քննարկելու։ Փաշինյանն ասաց, որ լսել է նրանց կարծիքները եւ ամեն ինչից տեղյակ է։ Փաշինյանն այնուհետև շրջել է տեղի բնակելի շենքերով, հանդիպել է բնակիչների հետ։ Շենքերից մեկում Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ և իր խոսքում նաև զարմանք է արտահայտել, թե մտնելով շենքեր՝ պարզել են, որ մի շենքը քաղաքապետինն է, իսկ մյուսը՝ նախկին մարզպետինը:

 

Դիտեք նաև՝ Հասանք Ջերմուկ․․․Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ինչ ասում եք՝ լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա՝ նայում եմ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Ջերմուկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». Ի՞նչ լսեց վարչապետ Փաշինյանը դռան հետևից՝ Ջերմուկում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին