▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվեց՝ նրանք ոչ թե մարմնավաճառներ էին, այլ ձյունանուշիկներ

ԱԺ-ում այսօր շարունակվեց «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:

«Սա քաղաքական ճգնաժամ է, ոչ թե կառավարման: Եթե հիվանդ ենք, բոլորս ենք հիվանդ, դասեր մի՛ տվեք: Եվ, եթե ցինիզմը հասնում է այն մակարդակին, որ ասում եք, թե ընդդիմության պահվածքի պատճառով արտագաղթը նոր թափ է առնում, դուք ինչո՞վ եք զբաղված, մի՞թե ընդդիմության պատճառով է այս վիճակը հասունացել ՀՀ-ում: Անբուժելի հիվանդ են բոլոր նրանք, ովքեր այս ամեն ինչը պայմանավորում են ընդդիմության գործունեությամբ: Երբ Սերժ Սարգսյանը Գործադիրի նիստին ելույթ էր ունենում, ես միանգամից հիշեցի 1994թ.Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ոչինչ չի փոխվել.Սերժ Սարգսյանը կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի քայլը»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցությանը.

«Պարզվում է՝ իր քանակությամբ երկրորդ քաղաքական ուժը հաշված ժամերի, օրերի ընթացքում քաղաքական եթերից կարող է վերանալ: Սա միմիայն խոսում է քաղաքական խորը ճգնաժամի մասին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին՝ մինչ օրս խուզարկություն էր իրականացվում անդամներից մեկի հյուրանոցում ու որպես բարդելի մարմնավաճառներ՝ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկում: Հիմա հանկարծ  պարզվեց, որ նրանք ոչ թե մարմնավաճառներ էին, այլ ձյունանուշիկներ, որ գնացել էին նվերներ բաժանելու»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ելույթին, Ռուբեն Հակոբյանը նկատեց.

«Ես Սերժ Սարգսյանի ելույթից չհասկացա մի բան.դա իրո՞ք հավաքական թիմի պատկերացում էր, թե՞ պահի տակ գրված: Կուզենամ, որ պահի տակ գրված լինի, որովհետև այդքան հակասահմանադրական, հակաքաղաքագիտական ծրագրային ելույթ ես չեմ պատկերացնում: Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ սահմանադրություն է խախտվել: Մի քանի բան կար, որ ստորագրում եմ դրա տակ, այն է՝ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, որ բիզնեսն ու իշխանությունը պետք է տարանջատել:  Հաջորդ պահին հայտարարվում է, որ ստեղծվում է կոռուպցիոն հանձնաժողով: Հայաստանը կրկես դարձնելու արենա չէ, մի քիչ համոզիչ եղեք, ժողովրդին չի կարելի ձեռք առնել: Դուք հավաքվեք՝ ձեզ ձեռք առեք: Օրինակ, եթե իր այդ խոսքից հետո նստածներից ոմանց ասեր՝ դու և դու լավ տղերք եք, լավ բիզնեսմեն, բայց իրավունք չունեք քաղաքականությամբ զբաղվել, կողջունեինք»:

Նրա ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Էէէէ, լավ չնայեցիր ինձ, թե չէ կպատասխանեի»:

 

 Ինչ վերաբերում է ԲՀԿ նկատմամբ տեղի ունեցած ճնշումներին, մինչ օրս խուզարկություն էր իրականացվում անդամներից մեկի հյուրանոցում ու որպես բարդելի մարմնավաճառներ՝ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկում: Հիմա հանկարծ  պարզվեց, որ նրանք ոչ թե մարմնավաճառներ էին, այլ ձյունանուշիկներ, որ գնացել էին նվերներ բաժանելու»:
Նրա ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Էէէէ, լավ չնայեցիր ինձ, թե չէ կպատասխանեի»:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին