▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը․ մեկը ՌԴ 21-ամյա քաղաքացի էր

Պարզվել է հոկտեմբերի 20-ի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերված դիերի ինքնությունը։  Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Տ․ Վերեշչակը և Երևանի բնակիչ 16 ամյա Ա․ Այվազյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջիններս ինքնասպանություն են գործել Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին