▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է, թե որն է լինելու Փաշինյանի ակնարկած ՌԴ-ի հետ «հումանիտար համագործակցությունը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում:

Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է ՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ:

Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո  հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան եւ ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին