▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան և Ալիև գումարում ես իրար, ստացվում է Փաշիև ․ Բագրատ Սրբազան

Փաշինյան և Ալիև գումարում ես իրար, ստացվում է Փաշիև ․ Բագրատ Սրբազան

***

«Դիրք քանդած Ալեքսանդր Ցականյան, ամո՛թ։ Գեներալի կոչում ես ստացել, դիրք պահած մարդկանց դիրքը ես քանդել, դրա համար կոչում ես ստանում ու վերցնո՞ւմ ես այդ կոչումը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

***

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի խոսքին, թե Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խնջույքը խրախճանք չի եղել, այլ միջոցառում, որի շահառուները զոհված զինծառայողների ծնողներն են եղել։ «Կեղծ պատրվակ են բռնել՝ ասելով, որ շահառուն զոհվածների ծնողներն են, ամո՛թ ձեզ։ Էդ նույն զոհվածների մարմինները տոպրակների մեջ եք պահել, տո դուք ի՞նչ գործ ունեք զոհված զինծառայողների հետ, ի՞նչ իրավունք ունեք նրանց մասին խոսելու։ Երբ պետք է, զոհվածների անուններն օգտագործում եք, երբ պետք է՝ ծնողներին ծեծում ու ջարդում եք։ Էսքան երեսպաշտություն որտեղի՞ց»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին