▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը՝ 9:1 հաշվով ջախջախիչ պարտության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:

Իտալացիների հետ ֆուտբոլային հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ջախջախիչ՝ 9:1 հաշվով պարտության վերաբերյալ լրագրողի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Իհարկե, դա շատ ծանր ձախողում էր, քանի որ այս տարի մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեինք, սակայն, ցավոք, դա չստացվեց։ Այժմ պետք է որոշ հետևություններ արվեն»: 

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ մինչև 2050թ․ Հայաստանը զարգացնելու ռազմավարական ծրագրում ինքը խնդիր էր դրել, որ ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը պետք է հաղթանակ տանի:

 

Դիտեք նաև՝ 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին