▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը արևմտյան որևէ մայրաքաղաքում «պատվավոր հյուրի» կարգավիճակ է ունենալու՝ Հայաստանից ճողոպրելուց հետո»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Զելենսկիի Հայաստան գալը պետք է համարել Մյունխենում Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրիի հանդիպման շարունակություն:
Ի՞նչ ենք մենք շահում Զելենսկիի այցից:
Գործնականում՝ ոչինչ, բայց երաշխավորված կոշտ հակազդեցության ենք հանդիպելու Մոսկվայից:
Առհասարակ, Արևմուտքի սատելիտի կարգավիճակը ձեռնտու է միայն Փաշինյանին: Եթե նույնիսկ դրա հանրագումարում Հայաստանը վերածվի փլատակների, նա արևմտյան որևէ մայրաքաղաքում «պատվավոր հյուրի» կարգավիճակ է ունենալու՝ Հայաստանից ճողոպրելուց հետո:
Փաշինյանը աճուրդի է հանել Հայաստանը՝ իր մասնավոր խնդիրները լուծելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին