▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը բարդ իրավիճակում է»․ ռուս քաղաքագետ

Հայաստանում ներկայիս գործընթացները ղեկավարում են հոգևորականները, իշխանությունները կասկածում են, որ այդ գործընթացները, ենթադրաբար, ղեկավարվում են ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ Այս մասին «Свободная Пресса»-ին ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորում Փաշինյանը։ Նա սահմանազատումը ներկայացնում է որպես առաջին պետական սահման՝ ստորագրված անկախ Հայաստանի կողմից։ Այսինքն՝ տարածքների հանձնումը որակվում է որպես հաղթանակ։ Ի դեպ, նախկինում շարժման գործընթացները Հայաստանում ղեկավարում էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այժմ եկեղեցին, որը հայոց հնագույն պատմության ողջ ընթացքում մշտապես պահպանել է ազգը այն պայմաններում, երբ անգամ պետականություն չի եղել, հավատը, մշակույթը, ավանդույթները, հիմա դրոշ է բարձրացրել՝ հանուն ինքնիշխանության։ Եվ դա խնդիր է Փաշինյանի համար։

Փաշինյանը, մեղմ ասած, 2018թ․ ի վեր շատ բարդ և իր համար վտանգավոր իրավիճակում է հայտնվել։ Ո՞րն է ելքը: Անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց Փաշինյանը հրաժարվում է, քանի որ այժմ կտրուկ կորցնում է հեղինակությունը։ Քանի դեռ ՆԳՆ-ն և անվտանգության ծառայությունը նրա կողքին են, բանակը չեզոք է։ Բայց ամեն ինչ կարող է արագ փոխվել, իսկ դա քաղաքացիական պատերազմի սպառնալիք է»,- ասել է Տարասովը ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին