▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոմանց համար տհաճ անակնկալ էին, և ոմանք նույնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կհաստատվի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինյանի հետպատերազմական քայլերը հստակ ուղղվածություն և տրամաբանություն ունեն։ Եթե դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ արվել է, որպեսզի «ցավոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

Այդ քայլերի շարքում է Սյունյաց հող պահող համայնքապետերի կալանավորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց լեգենդար զինվորական Ժիրայր Պողոսյանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, իսկ Պողոսյանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամեն սանտիմետրի համար կյանքը կտար և պատերազմից հետո մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։

Պարզվում է, իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել, որ Պողոսյանն ինքնակամ հեռանա զբաղեցրած պաշտոնից, քանի որ նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել՝ նշանակվել էր 2018-ին։ Երբ խաղաղ ճանապարհով Պողոսյանից ազատվել չի ստացվել, նրան գործուղել են Ռուսաստան՝ ուսումնառության անվան տակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին