▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ՀՀ ներսում վագր է, դրսում՝ փիսիկ»

Մյունխենում հայ ժողովուրդը ներկայացուցիչ չուներ, հայկական շահի տեսակետից հերթական անդունդն էր, ռազմական հանցագործ Ալիևն իր երկրի շահերը առաջ բերեց կեղծիքներով, իսկ մեր կողմից դատարկություն ու ունայնություն էր, Փաշինյանը ներսում վագր է, դրսում՝ փիսիկ, Մյունխենում մեր շահը չկարողացավ պաշտպանել:

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Փաշինյանը 30 տարվա պայքարը զիջեց, դարձրեց ուրիշի հարց․ ՌԴ-ն, ԵՄ-ն, պետք է մեր խնդիրները լուծեն: Նա Հայաստանը կռվախնձոր դարձրեց աշխարհի հակամարտող բևեռների միջև, ամեն ինչ անում է, որ մեր երկիրը ռազմաբեմ դառնա»,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին