▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տպավորություն է , որ ինչ որ բան եք ծխել, հարգելի պատգամավոր...

Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն. . .

Առա՛ջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն սպասում են Ձեզ․ Ռուբեն Ռուբինյան

Շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն»-ում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա. . .

Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին

Ռուստամ Բադասյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյի աղջկա լուսանկարը հրապարակելու մասին

Ելնում ենք այն կանխավարկածից, որ համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Պատերազմ է, ժողովուրդ...Բժիշկ

Քննարկել ենք տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Փաշինյան

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին

Արմեն Սարգսյանն իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել Արսեն Թորոսյանին

ԱԱԾ տնօրենը ՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել․ Մանե Գևորգյան

Շատ ծանր է, մինչև չընկնեք, չեք զգա. կորոնավիրուսով վարակված տղամարդու հորդորը

Դա քաղաքացու հանդեպ ստորություն է. լարված վիճակ ոստիկանության բաժնում

Երբևէ տեսե՞լ եք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում. Մարիամ Փաշինյան

Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից․ Գևորգ Պետրոսյան

Աբսուրդ է. երկրի ներսից կոչ են անում Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա. Տաթևիկ Հայրապետյան

Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք․ Էդմոն Մարուքյան

Մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին, ողբերգություն չի լինի, եթե 5 ամիս մեծ խնջույքներ չանեն․ պատգամավոր

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Հասարակությանը՝ տեղեկատվական տեռորի են ենթարկում. նպատակը՝ իշխանության հրաժարականի պահանջն. . .

Վարչապետի հրավերով մոտ 1 շաբաթ է մասնակցում եմ պարետատան նիստերին, այլ մեկնաբանությունները. . .

Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը

Հեռու չէ այն օրը, երբ Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Կոչ եմ անում ձեզ հայտնի «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին. . .

Վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով. Զոհրաբ Եգանյան

Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ

Հունիսի 5. Մեկ օրում կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել

Մի´ արա, պարզապես մի´ արա...Վանեցյանը՝ Փաշինյանին

ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան

Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանին հավանաբար կփոխարինի Շուշանիկ Ներսիսյանը

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել

«ԱԱԾ-ի դիմակավորներն ու ոստիկանության կարմիր բերետավորները»՝ հարսանիքի անակնկալ հյուրեր

Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր

Վաղը Ջրվեժի Villa-ում 100 հոգանոց հարսանիք են կազմակերպելու․ Փաշինյանը նամակ է հրապարակել

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով

Փաշինյանը հպարտ է «Իմ քայլ»-ով. Հարց` ոչինչ չանող պատգամավորների մասին

Ես հպարտանում եմ «Իմ քայլը» խմբակցությունով: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ միշխող մեծամասնության պատգամավորների մի մեծ մասը անիմաստ խոսող եւ ոչինչ չանող դեմքեր են, որոնցից մարդիկ հասցրել են հիասթափվել. «Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք եւ նոր անձինք ներգրավեք ձեր թիմում»,-հարց է տվել քաղաքացին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պառլանետ հենց նշանակում է խոսելու տեղ: Սա կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով եւ պառլամենտը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա, եւ այս առումով խոսելը, արտահայտվելը ԱԺ-ում իրականացվող հիմնական գործն է: Մենք էլ որ գնում ենք խորհրդարան, մտքեր ենք  փոխանակում»:

Նա կոչ արեց չթերագնահատել խոսքի արժեքը. «Այլ բան, որ մեզնից յուրաքանչյուրը բոլորս մեր խոսքի կշռի արժեքի վրա պետք է մտածենք: Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, ապա այսօր ԱԺ-ի եւ մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրա պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմանների ավելի համապատասխան խորհրդարան ձեւավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում ըստ էության վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ եւ ձեւավորվել էր ավելի երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»:

Վարչապետը նկատեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին արդյունավետ եւ դրա մասին է խոսում վիճակագրությունը:

«ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը ըստ որի, ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

Այսինքն պատգամավորների գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել:

Այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Իհարկե, խմբակցությունը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, որի ամենակարեւոր խնդիրն է կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող թիմ, եւ այս առումով կա լուրջ անելիք: Ես հույս ունեմ, որ դա մենք միասին կանենք լիարժեք: Մինչեւ այս պահը այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով: Կարող եմ ասել, որ ամենավերջին քաղաքական քննարկումը, որ եղավ, Սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկումը, ես այդ ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցությանհամար, որովհետեւ շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ: Իհարկե, հետագա քննարկումներում եւս «Իմ քայլը» խմբակցությունը շատ բարձր մակարդակի աշխատանք։ ցուցաբերեց: Ես հպարտանում եմ դրանով»,-ընդգծեց Փաշինյանը:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

​​​​​​​

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին