▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը իր պաշտպանության տակ առավ տրանսգենդեռներին, պայքարի մեջ մտավ եկեղեցու դեմ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ…

Նա քանդեց պետությունը։

Նա ազգը բաժանեց նախկինի ու ներկայի,սեւերի եւ սպիտակների։

Նա իր պաշտպանության տակ առավ տրանսգենդեռներին։

Նա պայքարի մեջ մտավ Եկեղեցու դեմ։

Նա պատերազմ հայտարարեց հայագիտությանն ու ազգային կրթությանը։

Նա հայապահպանությունը հանեց մեր ազգային նպատակներից։

Նա Ալիեւին կառուցողական համարեց։

Նա մերժեց Արցախ ազատագրողներին։

Նա հանձնեց Արցախը ու ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Նա Արարատը հայինը չի համարում։

Նա դեմ է Նեմեսիսի հուշարձանի տեղադրմանը։

Նա լուռ էր,երբ հայաթափվեց Արցախը։

Նա ամեն օր հանձնում է մեր հայրենիքը։

Նա հայից հանում է ազգային ոգին։

Նա խաչեց Նժդեհին ու Վազգենին,Արամ Մանուկյանին ու Բեկոր Աշոտին։

Նա մերժում է Անկախության հռչակագիրը։

Նա ուրացավ Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։

Նա քոռ դանակով քերթում է Հայոց պատմությունը։

Նա ատում է Հայաստանն ու դարձնում թուրքական ծայրագավառ։

Նա հանում է համալսարանները մայրաքաղաքից՝երազելով դարձնել թուրքական հոսթել։

Նրա անունն է Նիկոլ Փաշինյան։

Սա է իրականությունը։

Ո՞վ սա հասկանում է ու Նիկոլի հետ է ՝ Նիկոլից ոչ պակաս թշնամին է հայության։

Ո՞վ չի հասկանում ,ասում եմ,որ հասկանա։

Ո՞վ այսքանից հետո էլ չհասկանա,պանթուրքիզմի ջատագով է եւ վերջ»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին