▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կգնա՞ վրացական իշխանությունների խանդի աշխարհ՝ Ջավախք

Մայիսի 30-31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:

Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ հասունացել է մի իրավիճակ, երբ հարաբերություններն ավելի խորացնել ու նոր փուլ մտնելու հնարավորություն կա:

«Եթե նախկինում Հայաստանը Վրաստանի իշխանության ու բնակչության տեսադաշտում չկար, այսօրվա դրությամբ այնտեղ գոյություն ունենք:  Նրանք հետաքրքրությամբ հետևում են այն ամենին, ինչ այս պահին տեղի է ունենում Հայաստանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ջոնի Մելիքյանը՝ հավելելով. 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ տեղեկություններով՝ հագեցած օրակարգ է լինելու և, ամենայն հավանականությամբ, հետ վերադառնալիս  այցելություն տեղի կունենա նաև  Ջավախք, ինչը շատ կարևոր է: Ջավախքի նկատմամբ վրացական իշխանությունները միշտ խանդ են ունեցել:  Ասում են՝ վերջին անգամ պետական մակարդակով այց եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Ցավոք, նման տեղեկություն չգտա»

Ինչ վերաբերում է հայ-վրացական խնդիրներին՝ Ջոնի Մելիքյանը նկատեց.

«Վարչապետի այցից հետո կարելի է սպասել որոշ քայլերի, որոնք պետք է կատարվեն: Կարևոր է Թբիլիսիի պատասխանը և այն, թե ի՞նչ կասեն վարչապետի այցի ընթացքում: Այս ամենից հետո կարելի է ասել՝ Թբիլիսին պատրա՞ստ է գնալ հարաբերությունների խորացման, թե՝ ոչ: Վերջին տարիներին տարբեր՝ կրթության և գիտության, մշակույթի նախարարների մակարդակներով մի շարք հարցեր են քննարկվում: Թբիլիսիում վերանորոգվում է հայկական թատրոնը, որոշ մշակութային կոթողներ վերականգնվում են, բայց դեռևս սեփականության հետ կապված խնդիրներ կան: Պետք է հասկանանք, որ բացի Վրաստանի կառավարությունից և համապատասխան նախարարություններից նաև Վաստանի պատրիարքարանը գոյություն ունի, ուստի, կարևոր են բանակցությունները երկու երկրների եկեղեցիների միջև»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին