▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը «Լիդիան ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր եւս մեկ քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» եւ «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:

Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը եւ ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող եւ այլ հարցեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին