▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը մեր նահատակներին վերածել է քարոզչական մանրադրամի»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության և քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»։ Այո՛, մեր նահատակների կյանքի գնով, այո՛, մեր տառապանքների ու զրկանքների գնով և այդպիսով ավելի թանկագին, այդպիսով սիրելի, քան որեւէ այլ բան, որովհետեւ ոչ այլ ինչ է, քան իրականացած երազանք։ Հայաստանի Հանրապետությունը մեր իրականացված երազանքն է և մենք այսօր ապրում ենք մեր երազանքի մեջ»,- սա հատված է Փաշինյանի ամանորյա քարոզչական տեքստից:
Եթե բացենք այս կեղտոտ մանիպուլյացիան, ապա դրա հեղինակն ասում է հետևյալը.
- Քանի Ղարաբաղը կար, Հայաստանը մերը չէր;
- Ղարաբաղն այլևս մերը չէ, ինչը հաղթական ձեռքբերում է;
- իսկ այդ ձեռքբերումը մեր երազանքն էր և մենք ապրում ենք այդ երազանքի մեջ:
Իսկ ամենասարսափելին այն է, որ այս ծայրաստիճան ողորմելի քարոզը Փաշինյանն իրականացնում է «պետության և քաղաքացու» անունից՝ չխորշելով ամենաանբարոյական կերպով շահարկել նահատակների անունը:
Այո՛, սա անբարոյական ու ողորմելի ցինիզմի չտեսնված մակարդակ է: Եվ դա այդպես է զուտ միայն այն պատճառով, որ մեր նահատակներն իրենց կյանքը դրել էին ոչ թե հանուն Փաշինյանի ներկայիս «երազանքների», այլ Փաշինյանի կողմից ուրացվող Ղարաբաղի: Այսինքն, եթե Փաշինյանի ներկայիս «երազանքներում» նահատակները դեր են կատարել, ապա նրանց դերը Փաշինյանի կողմից պետք է գնահատվեր որպես «անիմաստություն»: Եվ եթե Փաշինյանն իրապես հավատում է իր ներկայիս «երազանքներին», ապա, այո՛, նա իր մեջ մեր նահատակներին հենց այդպես է գնահատում. «անիմաստություն»: Բայց քանի որ նահատակների մեծ մասին Փաշինյանն ինքն է ուղարկել նահատակության՝ հանուն իր նախկին երազանքների, ապա նա փորձում է նահատակներին շահարկել իր ներկայիս երազանքի կոնտեքստում՝ շատ լավ գիտակցելով մեր նահատակների հանդեպ ողջ ժողովրդի ցավը:
Պարզ ասած, որքան էլ դա ծանր ու ցավագին է հնչում, Փաշինյանը մեր նահատակներին վերածել է քարոզչական մանրադրամի»։

Դիտել նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին