▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը նման է հանցագործի, ով կողքիններին հետը տանում է, որ հանկարծ մենակ «չդատվի»

«Միայն ուրախ կլինեմ, որ իմպիչմենտի վերաբերյալ որոշակի կանխատեսումներն իրականան, բայց ես դա միանշանակ իրատեսական չեմ համարում։

Ես չեմ համարում սակայն, որ իմպիչմենտը գոնե այս փուլում այն գործիքն է, որը պետք է կիրառել»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց տանում է հանցագործության, որ հանկարծ ինքը մենակով «չդատվի»։ Ես կարող եմ կենցաղային մի օրինակ բերել։ Եթե լինում է մի սպանություն, այդ սպանության վայրում ներկա գտնվող բոլորին ստիպում են, որ նրանք էլ վերցնեն ու կրակեն զոհի վրա։ Դա անում են նրա համար, վաղը կամ մյուս օրը բոլորը միասին դատվեն այդ սպանության համար։ Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից ու նրանք արդեն ուղղակի որևէ տեղ չունեն փախնելու»,- հավելել է Վանեցյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին