▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պետբյուջեի հաշվին էլիտար հաճույքներ է ապահովում իր թիմակիցների համար

Նիկոլ Փաշինյանն ԱԽՔ-ին Մոսկվա է գործուղել բիզնես դասով. միայն ավիատոմսի արժեքը 1 միլիոն դրամից ավելի է: Այս մասին հայտնում է «Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը:

Վերջինը պարզել է, որ ապրիլի 26-30-ը Երևան-Մոսկվա-Երևան բիզնես դասի մեկ ավիատոմսի արժեքը 1 միլիոն 70 հազար դրամ է: Միչդեռ նույն ուղղությամբ սովորական ավիատոմսն արժե 250-300 հազար դրամ:

«Փաստացի, պետական պարտքի տակ կքած, հետպատերազմյա աղետի ու խայառակ սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող Հայաստանի հարկատուների հաշվին Նիկոլ Փաշինյանը էլիտար հաճույքներ է ապահովում իր թիմակիցների համար՝ իհարկե Հայաստանի ժողովրդի հարկերից գոյացող բյուջեի հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին