Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ի վիճակի չէ շարունակելու լինել ՀՀ վարչապետ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«ՀՀ-ում թե ով պետք է լինի իշխանության՝ որոշելու է ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով: Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ի վիճակի չէ շարունակելու լինել ՀՀ վարչապետ: Իր վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ, և դրանք, եթե կազմակերպվեն Փաշինյանի վարչապետությամբ, չեն վայելելու ժողովրդի մեծամասնության վստահությունը», - ասաց Վանեցյանը:
Ըստ Վանեցյանի՝ իրենք ունենք մեկ օրակարգ, որից չեն շեղվելու. «Մեր գործողությունները շարունակվում են, Բաղրամյան պողոտան շուրջօրյա ռեժիմով արդեն 10 օր է՝ փակված է... Անելու ենք ամեն ինչ, որ մեր պահանջներն իրագործվեն: Հանրային ճնշման մեծացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ներկայացնել հրաժարական»: