▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետեւող մեր հայրենակիցներին եւ նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին եւ իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետեւ այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարեւոր ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման ծրագրերի համար:

 Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարեւոր է եւ մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձեւերից մեկն է եւ մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման եւ միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա եւ կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ եւ երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում»:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն արտասանում է Դանիել Վարուժանի «Անդաստան»-ը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին