▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի և Էրդողանի միջև հեռախոսազրույց չի եղել

«Նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել». ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հերքեց թուրքական մամուլի տարածած այն տեղեկությունները, թե իբր Թուրքիայի նախագահը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սահմանն անցած իրենց հովվին Թուրքիային հանձնելու խնդրանքով։

 

 

 

 

 

 

 

 

Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիայի քաղաքացի, Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու այս կողմում ձերբակալված Ումութ Ալիին արտահանձնելու խնդրանքով Էրդողանը դիմել է Փաշինյանին։

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս էլ, ըստ մամուլի, ճշտումներ է արել ՀՀ ԱԳՆ-ի հետ, հետ է զանգել ու համաձայնել արտահանձնել թուրք երիտասարդին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին