Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ վարարած Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան Կասպից ծով, Ադրբեջան։ Հաշվարկվե՞լ է, թե հեղեղից շատ տեղերում Մ6 և Մ4 միջպետական ավտոճանապարհների քանդման հետևանքով քանի՞ միլիոն դոլարի վնաս է եղել։ Թումանյան-Բագրատաշեն ավտոճանապարհը Ասիական բանկի վարկավորմամբ է կառուցապատվել, այսինքն՝ պարտքով ճանապարհ են սարքել, որը քանդվել է, իսկ պարտքը՝ տոկոսներով հանդերձ պետք է փակել։ Այդ ճանապարհի կառուցապատման նախագծողները Դեբեդի ափապաշտպան ամրություններ ինչո՞ւ չեն նախագծել, եթե նախագծել են, ինչո՞ւ դրանք չեն կառուցվել, ճանապահաշինական ընկերություններին ինչո՞ւ են թույլատրել շինաշխատանքներից գոյացած հսկայական քանակի հողը լցնել Դեբեդ գետը, որի հետևանքով գետի հունը փոխվել է, դրա պատճառով դեռևս 2021-ին Ալավերդու տարածաշրջանում հեղեղ, վնասներ էին եղել; |
«Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet