▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխաքտում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը:

Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով:

Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, և որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը:

 

 

 

 

 

 

 

 

Ֆիննախի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ: Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են»,-գրում է թերթը:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին