Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամ ալիքում գրել է․
«Երևանում են հիմա գտնվում Ռուսաստանից լուրջ փորձագետների խումբ, որոնք ուսումնասիրում են Հայաստանում բողոքի ակցիաները։
Նրանք իրենց գործի լուրջ պրոֆեսիոնալներ են։
Նրանց հետ զրուցեցի և նրանք ինձ հայտնեցին, որ արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են։
Նրանք ինձ հայտնեցին, որ մարդիկ դառնում են ավելի ռադիկալ։
Նրանք ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում։
Նույնիսկ` ԱԱԾ միջին օղակի ծառայողների մոտ ուժեղ հականիկոլական տրամադրություններ են իշխում։
Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են իր պատգամավորները, որոնք վախեցած են»։