▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի և Այրումի ենթակայանների կառուցմանը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին