▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ու Ծառուկյանի հարաբերությունները սառել են, չեն շփվում իրար հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, եւ նրանք տեւական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:

 

 

 

 

 

 

 

 

Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, որ Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց ԲՀԿ-ն այդ դեպքից հետո էլ շարունակում է կառավարության մաս կազմել:

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնավոր զրույցներում էլ ԲՀԿ-ականները չեն թաքցնում դժգոհությունները, որ, օրինակ, «Սասնա ծռերի» անդամները, որոնց արարքներին բոլորս ականատես ենք եղել, մեկ պատգամավորի (գերազանցապես ԲՀԿ-ականների) երաշխավորությամբ ազատ են արձակվում, իսկ Բաբայանի դեպքում՝, ընդհակառակը, 70-ից ավելի պատգամավոր է երաշխավորագրի տակ ստորագրել, բայց խափանման միջոցը չեն փոխում այն դեպքում՝, երբ նրա արարքի մասին վկայող փաստեր չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին