▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, և գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։

Ուշագրավ է այն, որ շուրջ 3 տարի Աշոտ Ղալումյանը Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչի ժամանակավոր պաշտոնակատարն է, և այդ ընթացքում նրան այդպես էլ չեն նշանակել։

Աշոտ Ղալումյանի հայրը՝ Վահե Ղալումյանը, նկատողության մասին ասաց․ «Թեթև բան է եղել, կոնկրետ չգիտեմ ինչ։ Ինքս չեմ խառնվում իր գործերին, դրա համար էլ չեմ կարող ասել»։ Իսկ հնարավո՞ր է մաքսայինում կաշառք վերցնելու փաստով է նկատողություն ստացել։ «Բացարձակապես վստահ եմ, որ ինքը չի կարող 1000 դրամի խնդիր ունենալ՝ կաշառքի հետ կապված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին