▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի սիրտը չի կտրվում Բաղրամյան 26-ից. «ահավոր խանդում է» Արմեն Սարգսյանին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սեւանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, եւ Կոնդի ամառանոցի։

 

 

 

 

 

 

 

 

Բաղրամյան-26-ը «պահվել» է որպես «ընդունարան», որը կօգտագործվի Ֆրանկոֆոնիայի հյուրերի, Գերմանիայի կանցլերի ընդունելության ժամանակ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեփական արտքաղաքական օրակարգի բացակայությամբ աչքի ընկած, արտքաղաքական բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծած Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում փորձում է ցուցադրել իր բոլոր «կառավարական» հմայքները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը կազմակերպելով «պարապ մնացած» Բաղրամյան-26-ում, երբ ոչ միայն որեւէ լումա չունի նրանց Հայաստան հրավիրելու գործում, այլեւ ԱԳՆ-ի հետ անում են ամեն ինչ, որ Բաղրամյան-26-ի ապագա «տեր» Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի օրերին ընդհանրապես «չերեւա», չողջունեն նրան այնպես, ինչպես իրեն են ողջունում։ «Խանդում է ահավոր»,- ասացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին