ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված, այնուհետև ջնջված մի լուրի մասին, որը ոչ բոլորն են հասցրել նկատել․ «Փաշինյանի ընտանեկան թերթն այսօր հրապարակել է մի լուր, ըստ որի` ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստան-Ֆրանսիա համաձայնություն է կնքվել հետախուզական տվյալներ փոխանակելու մասին։ Հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին է փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են, կամ պետք էր մի քանի ժամով, կարճ ասած` լուրն արդեն ջնջված էր, բայց լուրն արդեն վանդակից դուրս է թռել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։
«Փաշինյանի թերթը Ֆրանսիային տարածաշրջանից հետախուզական տվյալներ փոխանցելու մասին լուրը մի քանի ժամով տեղադրել, ապա ջնջել է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet