▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի խոսքից հետո Օնիկ Գասպարյանը հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել. միջադեպը դրանով չի ավարտվել

Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Այդ մասին հաղորդագրություն էին տարածել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մեջբերելով, գրում է Hraparak.am-ը։

«ՊՆ-ի մեր աղբյուրները պատմում են, որ հանդիպումը բոլորովին էլ հարթ չի ընթացել։ Ճիշտ հակառակը։ Հիմնական հանդիպումից հետո փոքր կազմով նստած են եղել ղեկավարներից մեկի սենյակում եւ Նիկոլ Փաշինյանը  մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված բարձրագույն սպայակազմին, պատերազմում պարտության հետ կապված, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։

Նա հայհոյել է, դուռը խփել եւ դուրս եկել սենյակից։ Նրա հետեւից գնացել են, համոզել, հետ բերել։ Այդ ժամանակ սկսել է «ելույթ ունենալ» նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի մոտ փորձելով ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին։ Սկսել է սպառնալ, թե նման քայլերի համար կպատժի։ Այստեղ արդեն խոսակցությանը միջամտել են ներկա բարձրաստիճան սպաները՝ նրան հասկացնելով, որ տեղդ հանգիստ նստիր, դու ոչինչ չես որոշում։ Խոսակցությունն այնքան է սրվել, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է հաշտարարի դերը՝ խաղաղեցնելով ու հարթելով իր իսկ հրահրած կոնֆլիկտը։ 

Բայց այս միջադեպը Փաշինյանը կուլ չի տվել, դրանից անմիջապես հետո նա հրահանգել է քրեական գործեր հարուցել բանակի եւ ՊՆ ղեկավար կազմի նկատմամբ։ Առաջինը զենքի մասով գործն է, այս փուլում դեռ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հեռանկարում ՊՆ մյուս բարձրաստիճանների նկատմամբ»։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին