▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանից շատ ավելի վա՞տ եք հասկանում. Իոաննիսյանը՝ ավագանու անդամներին ու պատգամավորներին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2019/08/week-3/daniel_ioannisyan.jpg.jpg

«Ողջունելով Նիկոլ Փաշինյանի՝ հակահամաճարակային կանոնների իրազեկման ակցիան, ուզում եմ մի հռետորական հարց տալ ԱԺ պատգամավորների ու Երևանի ավագանու անդամների մեծ մասին.

Երբ ես, Ստյոպա Սաֆարյանը և այլոք ձեզ խնդրում էինք, որ միանաք մեր ակցիաներին կամ ինքնուրույն նման ակցիա անեք, դուք միշտ ավելի կարևոր գործեր էիք ունենում և ասում էիք, որ դա ձեր գործը չէ, դուք (ընտրեք տարբերակը).
1. Նիկոլ Փաշինյանից ավելի զբաղված էիք
2. Նիկոլ Փաշինյանից շատ ավելի վատ եք հասկանում, թե ե՞րբ ի՞նչն է առավել առաջնային
3. Ինչ-որ այլ պատճառով չէիք անում այն, ինչ անում էինք մենք, իսկ այսօր նաև Փաշինյանը:

Հ.Գ. Բնականաբար, ողջունում եմ բոլոր այն պատգամավորներին, ավագանու անդամներին և այլ քաղաքացիներին, որոնք մեզ հետ կամ առանձին մասնակցություն ունեցան հակահամաճարակային իրազեկման ակցիաներում: Ձեր պահվածքն է օրինակելի քաղաքացու պահվածքը»:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին